Համակարգչային ծրագիրը վայրկյանում 2000 թվիթ է կարդում և կարող է կանխատեսել խռովությունները
Թվիթները կարող են օգտագործվել կանխատեսելու համար հասարակության մեջ խռովությունները, մինչև դրանց սկսվելը՝ օգտագործելով հասարակության տրամադրությունն ուսումնասիրող համակարգչային ծրագիրը, գրում է Daily Mail-ը:
Հուզական ծրագիրը կարող է մեկ վայրկյանում մշակել 2000 թվիթ և դրանք դասակարգել հիմնական 8 էմոցիաների հիման վրա՝ զայրույթ, զզվանք, վախ, ուրախություն, զարմանք, տխրություն, ամոթ և շփոթմունք:
Ծրագրի հեղինակները կարծում են, որ այն կարող է օգտագործվել գնահատելու բազմության հույզերը, ոստիկանությանը նախազգուշացնելու հնարավոր հանցագործների կամ հասարակական անվտանգության սպառնալիքների և անգամ խոշոր դեպքերին առնչվող պետական քաղաքականության համար ուղեցույց լինելու համար:
Հեղինակների խոսքերով՝ ծրագրի միջոցով կարելի է ստեղծել ժողովրդի տրամադրության աշխարհագրական քարտեզ:
Հայտնի է, որ Facebook-ի և BlackBerry Messenger-ի հետ միասին Twitter-ը շատ արդյունավետ է աշխատում ըմբոստացած մարդկանց խմբերի համար:










