ԱՄՆ-ում դատարանը Apple-ին պարտադրել է փոփոխություններ կատարել նախկինում կնքած պայմանագրերում

01:05 • 07.09.13

Ամերիկյան Apple ընկերությունը պետք է փոփոխություններ կատարի ԱՄՆ  գրքերի մի շարք խոշոր հրատարակչությունների հետ կնքած պայմանագրերում, որպեսզի կանխի էլեկտրոնային գրքերի գների նոր աճը: Նման որոշում այսօր Նյու-Յորքում կայացրել է Դաշնային դատարանը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:


Բացի այդ դատավորը նշել է, որ Apple նկատմամբ կկիրառվի արտաքին դիտման գործընթաց, ինչը կերաշխավորի, որ ընկերությունը կպահպանի հակամենաշնորհային օրենսդրությունը:


Այս տարվա հուլիսին դատարանը Apple-ին մեղավոր է ճանաչել գնային «դավադրության» մեջ, որի նպատակն էր բարձրացնել էլեկտրոնային գրքերի արժեքը:
 

ԱՄՆ-ում դատարանը Apple-ին պարտադրել է փոփոխություններ կատարել նախկինում կնքած պայմանագրերում