Վենեսուելայում Յուրայի դարաշրջանի այգու հետքեր են հայտնաբերել (լուսանկարներ)
Վենեսուելայի բերրի հողերի տակ շատ ավելին կա, քան նավթը. հնագետները հայտնաբերել են հսկայական չափսեր ունեցող արմադիլոյի (պատյանավոր կաթնասուն), ավտոբուսի պես խոշոր կոկորդիլոսի և ատամնավոր վագրի հետքեր, ներկայացնում է Russia Today-ը:
«Այժմ ունենք շուրջ 12 000 նմուշներ, որոնք պատկանում են տարբեր ժամանակաշրջանների: Վենեսուելայում հայտնաբերված գտածոները պատկանում են այն դարաշրջաններին, երբ կազմավորվել է Ատլանտյան օվկիանոսը՝ շուրջ 200 մլն տարի առաջ կամ երբ ձևավորվել է Պանամայի նեղուցը՝ 3-5 մլն տարի առաջ»,– հայտնել է Վենեսուելայի Գիտական հետազոտությունների ինստիտուտի լաբորատորիայի ղեկավարը:
Աշխարհագրական բարդ կառուցվածքի հետ մեկտեղ Վենեսուելայում կան 102 վայրեր՝ Հարավային Ամերիկայի ամենախոշոր Օրինիկո գետի հարևանությամբ, որտեղ հայտնաբերվել են հնագույն գտածոները:










