9 հետաքրքիր փաստ շնաձկների մասին (լուսանկարներ)

16:35 • 08.09.13

«Քայլող», սովորելու ընդունակ, բևեռային արջերին կուլ տվող և անգամ միաչքանի շնաձկներ. շնաձկների մասին վերջերս նոր բացահայտումներ են արվել, որոնք է՛լ ավելի հետաքրքիր են դարձնում այս ծովային կենդանիներին, գրում է ABC.es-ը և ներկայացնում 9 փաստ նրանց մասին:

 

1. Որոշ տեսակներ կարող են սպանել պոչով

Alopias pelagicus տեսակի 3 մետր երկարություն ունեցող շնաձկները, որոնք Հնդկական և Խաղաղ օվկիանոսներում բնակվող ամենաերկար շնաձկներն են, յուրատեսակ եղանակով են որս անում: Այն իր զոհերին շփոթեցնում և սպանում է իր երկար պոչի միջոցով:

 

2. Ամենամեծն ու ամենազարհուրելին

Մեգալոդոնը երբևէ գոյություն ունեցած ամենամեծ շնաձուկն է, որի երկարությունը կարող է հասնել 20 մետրի, իսկ քաշը` 100 տոննայի: Ծովային աշխարհի բոլոր ժամանակների ամենագիշատիչ կենդանին օվկիանոսներում բնակվում է դեռևս սկսած 20 մլն տարի առաջվանից:

 

3. Ծնվելիս կուլ է տալիս իր քույր ու եղբայրներին


Toro տեսակի շնաձուկը, որը ստացել է ցուլ-շնաձուկ մականունը, ունի 2.5 մետր երկարություն: Հետաքրքրական է, որ ծնվելիս շնաձկներից ամենամեծը կուլ է տալիս իր բոլոր եղբայրներին և քույրերին, և արդյունքում նրանցից մեկն է ողջ մնում:

 

4. Այս տեսակը կարող է կուլ տալ բևեռային արջի


Գրենլանդյան շնաձուկը, որը բնակվում է Ատլանտյան օվկիանոսում և Արկտիկայի սառցադաշտերում, կարող է ունենալ  մինչև 7 մետր երկարություն և կարող է լողալ ջրի խորը հատվածներում: Բացի ձկներից այս կենդանին ուտում է նաև հսկա բևեռային արջերին:

 

5. Ամենից արագ սովորող շնաձկները


Դեղին շնաձկներ կոչվող տեսակները հեշտ են սովորում: Հետազոտող գիտնականների մի խումբ վարժեցրել է նրանցից ոմանց որոշ առաջադրանքներ կատարել:

 

6. Աշխարհի առաջին շնաձուկը


Ավստրալիայի ջրերում գիտնականները հայտնաբերել են աշխարհի առաջին շնաձկներին, որոնք հիանալիորեն ադապտացվել են կլիմայական փոփոխություններին:

 

7. Միաչքանի շնաձկներ


National Geographic-ի կողմից հրապարակված լուսանկարում պատկերված է 56 սմ երկարություն ունեցող շնաձուկ: Միաչքանի շնաձուկը հայտնաբերվել է Կալիֆոռնիայի ծոցում: Կենդանին ունի մեկ խոշոր աչք, որը գտնվում է գլխի կենտրոնական հատվածում:

 

8. «Քայլող» շնաձկներ


Կան «քայլող» շնաձկների մի քանի տեսակներ: Hemiscyllium Halmahera վերջին հայտնաբերված տեսակն է, որը գտնվել է Ինդոնեզիայի հեռավոր Halmahera կղզում: Կենդանին, որն ունի 68 սմ երկարություն, լողակներով հենվում է ավազահատիկներին և առաջ շարժվում:

 

9. Շնաձկներն աշխարհը տեսնում են սև ու սպիտակ գույներով


Մի շարք գիտական հետազոտություններ պարզել են, որ շնաձկները չեն տարբերակում գույները: Ավստրալացի գիտնականների հետազոտության համաձայն` կաթնասուններն աշխարհը տեսնում են մոխրագույնի երանգներով, ոմանք էլ` կանաչ փայլով:
 

9 հետաքրքիր փաստ շնաձկների մասին (լուսանկարներ)