Apple ընկերությունը China Mobile-ն ընդգրկել է մատակարարների ցուցակում
MarketWatch հրատարակությունը՝ The Wall Street Journal թերթին հղումով, հայտնում է, որ Apple ընկերությունը նախատեսում է բյուջետային iPhone սմարթֆոններ մատակարարել Չինաստանի խոշորագույն բջջային օպերատոր China Mobile-ին։
Անանուն աղբյուրները նշում են, որ Apple-ը հարցում է ուղարկել նաև իր արտադրական գործընկեր Foxconn ընկերությանը՝ China Mobile-ն օպերատորների ցուցակում ընդգրկելու խնդրանքով, որոնց կմատակարարվի սմարթֆոնների բյուջետային տարբերակը, գրում է vestifinance.ru-ն։ Նախնական տվյալներով՝ նորույթը կանվանվի iPhone 5C։
Մինչ այժմ հայտնի էր, որ չինական 2 այլ ընկերություններ՝ China Unicom Hong Kong-ը և China Telecom Corp-ը նույնպես պայմանագրով կվաճառեն նոր սերնդի սմարթֆոններ։
MarketWatch-ը նշում է, որ այժմ China Mobile-ը Չինաստանի խոշորագույն օպերատորներից է, որից օգտվում է մոտ 700 մլն մարդ։










