Բացառիկ Mercedes Gullwing-ն աճուրդում վաճառվել է 1.15 մլն դոլարով
Լոնդոնում RM Auctions-ի կազմակերպած աճուրդի ընթացքում անհայտ գնորդը 1.15 մլն դոլարով ձեռք է բերել 1956թ. արտադրության Mercedes 300SL Gullwing մեքենան, հայտնում է Euromag-ը։
Ընդհանուր առմամբ, աճուրդի շրջանակներում վաճառքի է հանվել Mercedes Benz-ի արտադրության 54 մեքենա, իսկ արծաթագույն Mercedes Gullwing-ը դարձել է դրանց շարքում ամենաթանկը։

Այսօր տեղի կունենա աճուրդի 2-րդ օրը, որի ընթացքում վաճառքի կհանվեն տարբեր թվերի արտադրության Ferrari, Rolls-Royce, Bentley, Jaguar մեքենաներ։
Սակայն, ինչպես նշում է կայքը, այսօրվա նմուշների շարքում, թերևս, ամենաուշագրավը 007 Lotus Esprit «Submarine Car»-ն է, որը հայտնվել է լեգենդար գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմերից մեկում։ Աճուրդի կազմակերպիչները կանխատեսել են, որ «ստորջրյա» մեքենան կվաճառվի 650-950 հազար ֆունտ ստեռլինգով։










