Աշխարհը գնում է դեպի գլոբալ սառեցում. ուսումնասիրություն (լուսանկարներ)

08:14 • 09.09.13

 


Ցուրտ բևեռային ամառվանից հետո օվկիանոսի մակերեսը 1.5-2 մլն քառ. կմ տարածքով ավելի շատ է պատվել սառույցով, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում, ինչը 60 տոկոսով ավելի է, տեղեկացնում է Daily Mail-ը:


2012-ին արձանագրված տվյալները գրանցվել են 6 տարի անց, երբ BBC-ն հայտարարել էր, որ գլոբալ տաքացումը կլքի Արկտիկայի սառույցները 2013-ի ամռանը:


Գի
տնականները նշում են, որ դեռ նոր է սկսվում աշնանային ամենամյա սառեցումը, մինչդեռ Եվրոպայի մեծությամբ չհալչող սառցաշերտը արդեն ձգվում է Կանադական կղզիներից մինչև Ռուսաստանի հյուսիսային ափեր:


Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներն իրար միացնող ջրային ուղին ողջ տարին փակված է մնացել սառցաշերտի տակ: Ավելի քան 20 նավեր, որոնք մտադիր էին նավարկել այդ ուղիով, մնացել են սառույցների մեջտեղում, իսկ զբոսանավերը, հանդիպելով սառցակտորների, ստիպված վերադարձել են:

 
Մի շարք հայտնի գիտնականների կարծիքով աշխարհն այժմ գնում է դեպի սառեցման դարաշրջան, որը չի ավարտվի մինչև դարի կեսերը:


ՆԱՍԱ-ի կողմից արված լուսանկարները ցույց են տալիս 2012-ի և 2013-ի օվկիանոսի սառցաշերտի տարբերությունը, որը 60 տոկոսով աճել է:

 

 


 

 

Աշխարհը գնում է դեպի գլոբալ սառեցում. ուսումնասիրություն (լուսանկարներ)