Բիլ Գեյթսին և նրա կնոջը շնորհվել է Ալբերտ Լասկերի մրցանակ

09:31 • 10.09.13

Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսն ու նրա կինը՝ Մելինդա Գեյթսը, արժանացել են ամերիկյան հեղինակավոր Ալբերտ Լասկերի մրցանակի, հայտնում է ИТАР-ТАСС-ը։ 

 

«Microsoft ընկերության հիմնադիրը և նրա կինը մրցանակը ստացել են մոլորակի առավել խոցելի միլիոնավոր բնակիչների կյանքի պայմանները բարելավելու և առողջապահության խնդիրների լուծման հարցում զգալի ներդրումների համար»,- հայտնել են «Լասկերի հիմնադրամի» նյույորքյան շտաբ-բնակարանից։

 

Գեյթս ամուսիններն իրենց անունը կրող խոշորագույն բարեգործական հիմնադրամի հիմնադիրներն են և կարիքավորներին ավելի քան 26 մլրդ դոլար են հատկացրել։

«Նրանք աջակցել են միջազգային ջանքերին, որոնք ուղղված են եղել աղքատ երկրներում միլիոնավոր երեխաների պատվաստմանը։ Նրանց բարեգործությունն արժանի է ամենաբարձր պարգևներին»,- հայտնել են «Լասկերի հիմնադրամից»։

 

Ալբերտ Լասկերի մրցանակին արժանացել են նաև 4 առաջատար ամերիկացի և մեկ ավստրիացի գիտնական։

 

Լասկերի մրցանակը շնորհվում է 1946-ից։ ԱՄՆ-ում այն համարվում է 2-րդը՝ Նոբելյան մրցանակից հետո, որը շնորհվում է բժշկական գիտություններում կատարած ներդրումների համար։

 

 

 

Բիլ Գեյթսին և նրա կնոջը շնորհվել է Ալբերտ Լասկերի մրցանակ