Disney ընկերության մասնագետները հպման միջոցով ինֆորմացիայի փոխանցման համակարգ են մշակել (տեսանյութ)
Disney ընկերության ինժեներները ստեղծել են խոսքը մարդուց մարդ դիպչելու միջոցով փոխանցման համակարգ: «Ishin-Den-Shin» անունը ստացած սարքի բնութագիրը կարելի է կարդալ կազմակերպության կայքում, հաղորդում է Lenta.ru-ն:
Համակարգը, որը ներկայացվել է ARS Electronica ցուցահանդեսում, կազմված է խոսափողից և համակարգչից: Երբ մարդը ցանկանում է առանց ձայնի իր հաղորդագրությունը փոխանցել մյուսին, ապա խոսում է խոսափողի մեջ, իսկ համակարգիչը գրանցում է: Այնուհետև հատուկ ուժեղացուցիչները հաղորդագրությունը վերափոխում են բարձրավոլտ ցածր լարման էլեկտրոնային ազդակի և ազդակը փոխանցում խոսողի մարմնին, ինչից հետո նա կարող է հպվել զրուցակցին՝ հաղորդելով իր խոսքը:
«Ishin-Den-Shin» համակարգը այս կերպ թույլ է տալիս աննկատ հաղորդագրություններով փոխանակվել: Համակարգի գործնական կիրառման մասին հեղինակները դեռևս չեն հայտարարում:










