Իրանը կապիկ, մուկ, ճագար կամ էլ կատու կուղարկի տիեզերք

14:55 • 10.09.13

Իրանի տիեզերական գործակալությունը մտադիր է մոտակա մի քանի ամիսների ընթացքում կապիկ, մուկ, ճագար կամ էլ կատու ուղարկել տիեզերք, ինչի մասին տեղեկացնում է Al Arabiya-ն։

 

Կենդանիներն արդեն մի շարք փորձարկումների են ենթարկվել։ Եվ երբ որոշվի, թե որ կենդանին է տիեզերք ուղարկվելու, այն կմտնի Pishgam (Pioneer) II տիեզերական կապսուլի մեջ ու կսկսի իր ուղևորությունը։

 

Հիշեցնենք, որ տարվա սկզբին Իրանը կապիկ էր ուղարկել տիեզերք, սակայն մի շարք արևմտյան ԶԼՄ-ներ կասկածի տակ էին առել այդ տեղեկությունը։
 

Իրանը կապիկ, մուկ, ճագար կամ էլ կատու կուղարկի տիեզերք