Mercedes-Benz-ը ներկայացրել է իր 5 մետրանոց կուպեն
Գերմանական ավտոարդադրողը Ֆրանկֆուրտ-ում ներկայացրել է Mercedes-Benz CL-ի նոր փոխարինողին: Կոնցեպտուալ S-class Coupe-ն ավելի շատ հիշեցնում է CLA սեդանը, քան դոնոր սեդանը, հաղորդում է Вести.ru-ն:

Ներկայացված Mercedes-ը պետք է թույլ տա պատկերացնել, թե ինչ տեսք կունենա S-դասի հիմքի վրա պատրաստվող նոր սերնդի CL կուպեն:

Mercedes-Benz S-Class Coupe-ի անվային բազան կազմում է գրեթե 3 մետր, իսկ մեքենայի երկարությունը գերազանցում է 5 մետրը, ինչի շնորհիվ մեքենայի սրահում տեղավորվում են 4 լիարժեք նստարաններ: Մեքենան կունենա 450 ձիաուժ հզորությամբ V8 տուրբինային շարժիչ: Մեքենայի դինամիկայի մասին տեղեկություններ դեռ չկան:

Նաև հայտնի է դարձել, որ մեքենան կունենա 2 ստերեոտեսախցիկներ, որոնք 50 մետրի վրա կհետևեն ճանապարհի ծածկույթին և տեղեկությունները կփոխանցեն կախոցները կարգավորող էլեկտրոնիկային:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Mercedes-Benz ընկերության սերիական տարբերակը կներկայացվի 2014 թվականի հունվարին կայանալիք Դեթրոյթի ավտոսրահում:










