«Դու պետք է խմես ինձ». բրիտանացիները ստեղծել են «հիշեցնող» հաբ

17:55 • 10.09.13

Բրիտանացի գիտնականները ստեղծել են «խելացի» հաբ, որը հիվանդին հիշեցնում է իր դեղերն ընդունելու ճիշտ ժամանակի մասին, հայտնում է Euromag-ը։

 

«Խելացի» հաբի ստեղծման նախագծին  ֆինանսական առումով աջակցել է Novartis դեղագործական ընկերությունը։ Հաբը գործում է հետևյալ կերպ. ընդունելուց հետո այն ռեակցիայի մեջ է մտնում ստամոքսահյութի հետ, այնուհետև հատուկ ազդակ ուղարկում հիվանդի սմարթֆոնին կամ համակարգչին՝ տեղեկացնելով հաբերի հաջորդ ընդունման ժամանակի մասին։

 

Սա գիտական մեծ ձեռքբերում է, որը հնարավորություն կտա լուծել հիվանդների մոռացկոտության հետևանքով ոչ այդքան արդյունավետ բուժման խնդիրը։ Ըստ վիճակագրական տվյալների՝ յուրաքանչյուր 2-րդ բրիտանացի հիվանդ մոռանում է ժամանակին ընդունել բժշկի նշանակած հաբերը, ինչի հետևանքով բուժումն այդքան էլ արդյունավետ չի լինում։

«Դու պետք է խմես ինձ». բրիտանացիները ստեղծել են «հիշեցնող» հաբ