Հոլանդացին պնդում է, որ իր սարքը 5 տարում կմաքրի մոլորակի ջրային գոտին (լուսանկարներ)

17:18 • 10.09.13

Հոլանդացի 19-ամյա ուսանող Բոյան Սլատը ստեղծել է մի սարք, որը, ըստ նրա, կարող է ընդամենը 5 տարում  աշխարհի օվկիանոսները մաքրել 20 մլրդ տոննա պլաստմասսայե աղբից։

 

Boyan Slat, 19, came up with the idea of a series of floating booms and processing platforms

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, սարքն ուշագրավ է նրանով, որ կարողանում է որսալ ջրի մակերևույթին լողացող պլաստմասսան, սակայն թույլ է տալիս կենդանի օրգանիզմներին, ձկներին ու պլանկտոնին դրա միջով անվնաս անցնել։ Իսկ աղբը մնում է սարքի ներսում ու հետագայում վերամշակվում։

 

The 'ocean cleanup' concept is designed to capture the floating plastic


Ապագա ինժեները վստահ է, որ իր սարքն իրոք արդյունավետ է, քանի որ ահռելի օգուտ կտա համաշխարհային օվկիանոսի մաքրությանը։ Ներկայում օվկիանոսներում ու ծովերում եղած պլաստմասսայե աղբի հետևանքով բազմաթիվ կենդանատեսակներ ու միկրոօրգանիզմներ են վերանում։

 

Mr Slat believes his invention could make up to $500 million a year

Mr Slat (pictured) is now a student at the Delft University of Technology

 

 


 

Հոլանդացին պնդում է, որ իր սարքը 5 տարում կմաքրի մոլորակի ջրային գոտին (լուսանկարներ)