Քնի պակասը հանգեցնում է ճարպակալման. հետազոտություն

19:22 • 10.09.13

Շվեդ հետազոտողները ապացուցել են, որ քնի պակասը հանգեցնում է սնունդ ընդունելու անհրաժեշտության ավելացմանը: «Քնի պակասի» ազդեցության ներքո մարդիկ հակված են ավելի շատ և մեծ կալորիականությամբ սնունդ ընդունելու, գրում է rg.ru-ն:


Շվեդ գիտնականներն իրենց հետազոտությունը հիմնել են նախորդ հետազոտության տվյալների վրա, որում ասվում էր, որ վատ քունը բերում է ճարպակալման, քանի որ ակտիվանում է ուղեղի այն հատվածը, որը կառավարում է ախորժակը:


Հետազոտությանը մասնակցել են 14 առողջ տղամարդիկ, ովքեր քնելու հետ կապված խնդիրներ չեն ունեցել, հաղորդում է Medlinks.ru-ն: Փորձի ընթացքում կամավորները լավ քնել են առաջին գիշերը և չեն քնել երկրորդ գիշերը: Երկու օրն էլ հաջորդ առավոտյան հագեցնող նախաճաշից հետո նրանց ուղարկել են խանութ, որտեղ վերջիններս պետք է ընտրություն անեին 40 տեսակի մթերքից: Արդյունքում պարզվել է, որ անքուն գիշերվանից հետո կամավորները գնել են 18 տոկոսով ավելի մթերք, քան նախորդ անգամ:
 

Քնի պակասը հանգեցնում է ճարպակալման. հետազոտություն