Որքան քիչ է տեստոստերոնը տղամարդու օրգանիզմում, այնքան նա ավելի օրինակելի հայր կարող է լինել. հետազոտություն

08:34 • 10.09.13

Ամերիկյան Էմորիի համալսարանի գիտնականները կատարել են հետազոտություն, որի նպատակն էր պարզել, թե ինչու՞ XX դարի երկրորդ կեսում Արևմուտքում տղամարդիկ սկսել էին ավելի քիչ զբաղվել երեխայի դաստիարակությամբ: Ամբողջական զեկույցին կարելի է ծանոթանալ PNAS ամսագրում, հաղորդում է Газета.ru-ն:


Նախկինում հայտնի վարկածի համաձայն՝ տղամարդկանց մոտ տեստոստերոն հորմոնի բարձր մակարդակը կարող է բազմակնության ցանկության հանգեցնել, իսկ ամուսնացած լինելու դեպքում մեծանում է բաժանվելու վտանգը: Իսկ տեստոստերոնի նվազումը թուլացնում է լիբիդոն, նվազեցնում է ագրեսիվությունը: Արդյունքում տղամարդը սկսում է ավելի զգացմունքայնորեն վերաբերվել երեխաներին, առաջանում է նրանց դաստիարակությամբ զբաղվելու ավելի մեծ ցանկություն:


Մասկարոյի խումբը արել է հետազոտություն, որի նպատակն էր պարզել այս վարկածի ճշմարտացիությունը: Արդյունքում այն ամբողջովին հաստատվել է: Հետազոտության արդյունքում պարզ էր դարձել, որ որքան «տղամարդկային» է հայրը, այնքան ավելի քիչ է հակված ժամանակ անցկացնել երեխայի հետ: 
 

Որքան քիչ է տեստոստերոնը տղամարդու օրգանիզմում, այնքան նա ավելի օրինակելի հայր կարող է լինել. հետազոտություն