Twitter-ը մեծ խաղադրույք է կատարել բջջային գովազդի ոլորտում
Twitter-ն իր պատմության մեջ խոշորագույն ձեռքբերումն է արել՝ գնելով բջջային գովազդի MoPub ընկերությունը։ Դրա դիմաց այն, ըստ Bloomberg գործակալության, վճարել է մոտ 350 մլրդ դոլարի բաժնետոմս, գրում է «Կոմերսանտը»։
Գովազդի վաճառքի ծավալների ավելացումը Twitter-ին թույլ կտա 2014թ.-ի ընթացքում հասնել 1 մլրդ դոլարի եկամտի։
MoPub-ի շտաբ-բնակարանը գտնվում է Սան-Ֆրանցիսկոյում, հիմնադրվել է 2010թ.-ին, Google-ին պատկանող AdMob գովազդային ցանցի նախկին աշխատակիցների կողմից։
Ընկերությունում այժմ աշխատում է մոտ 100 մարդ։










