Microsoft-ն անվճար է դարձրել Xbox Music ծառայությունը

18:10 • 10.09.13

Ամերիկյան Microsoft ընկերությունն անակնկալ է մատուցել համացանցից օգտվողներին՝ բոլորի համար անվճար դարձնելով Xbox Music ծառայությունը, հայտնում է Daily Mail-ը։ 

 

Անցած տարվա հոկտեմբերին գործարկված ծառայությունը նախքան այս հասանելի էր միայն Windows 8 օպերացիոն համակարգի հիման վրա գործող սարքերի ու Xbox խաղային կցորդների համար՝ ամսական բաժանորդագրության միջոցով։

 

Պարբերականը նշում է, որ անվճար ծառայությունը դուր չի գա հատկապես նմանատիպ մյուս ծառայություններին՝ Spotify-ին, Pandora-ին ու iTunes-ին։
 

Microsoft-ն անվճար է դարձրել Xbox Music ծառայությունը