Yahoo ընկերությունը դատի է տվել ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությանը
Yahoo ընկերությունը դատի է տվել ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությանը (ԱԱԳ)՝ հարցումների քանակը հրապարակելու իր իրավունքը պաշտպանելու համար, որոնք ԱՄՆ-ի հատուկ ծառայություններն անում են ընկերության հաճախորդների անձնական տեղեկությունները ստանալու համար, գրում է Газета-ն՝ վկայակոչելով The Guardian-ին։
Երեկ նման նախաձեռնությամբ հանդես են եկել նաև Microsoft և Google խոշոր ընկերությունները։ Համացանցի հսկաները նման կերպ փորձում են հարթել ամերիկյան հատուկ ծառայությունների՝ օգտատերերին լրտեսելու շուրջ առաջացած սկանդալը։
Ավելի վաղ հաղորդվում եր, որ Yahoo-ն կես տարվա ընթացքում ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից ստացել է օգտատերերի տվյալների վերաբերյալ ավելի քան 13 հազ. հարցում։










