Բրիտանական հետախուզությունը հաքերների մրցույթ է հայտարարել

22:53 • 11.09.13

Կառավարական հաղորդակցության բրիտանական կենտրոնը համացանցում մրցույթ է հայտարարել, որի հաղթողները հնարավորություն կստանան դառնալու ծածկագրությամբ և կիբերանվտանգությամբ զբաղվող թիմի անդամ, հայտնում է Lenta.ru-ն՝ կենտրոնի կայքին հղումով:


Can You Find It? անունը կրող մրցույթի մասնակիցներին առաջարկվում է կատարել 5 առաջադրանք՝ վերծանել 5 կոդավորված հաղորդագրություններ: Յուրաքանչյուր առաջադրանք ճիշտ կատարելուց հետո մասնակիցը հուշում կստանա, ինչը նրան կուղղորդի այն կայքը, որտեղ ներկայացվում են հետագա հրահանգները:


Մրցույթին մասնակցելու համար կազմակերպիչներն առաջին հերթին հրավիրում են մասնակցել մաթեմատիկոսներին, ծրագրավորողներին և հաքերներին:
 

Բրիտանական հետախուզությունը հաքերների մրցույթ է հայտարարել