Squadra Corse. Lamborghini ներկայացրել է բոլոր ժամանակների ամենաարագընթաց Gallardo-ն (լուսանկարներ)

22:45 • 11.09.13

Ֆրանկֆուրտում մեկնարկել է աշխարհի խոշորագույն ավտոսրահը, որտեղ ավտոմեքենա արտադրող ընկերությունները ներկայացնում են իրենց լավագույն մոդելները, գրում է Business Insider-ը:

 

Lamborghini-ն ևս ներկայացրել է իր նորույթը՝ երբևէ արտադրված ամենաարագընթաց Gallardo-ն:


Նոր մոդելի ամբողջական անվանումն է Lamborghini Gallardo LP 570-4 Squadra Corse: Նոր մեքենայի հիմքում ընկած է Blancpain Super Trofeo սպորտային մեքենան, որից քիչ բան է փոխվել:


Նոր Gallardo-ն ևս զինված է 5,2 լ տարողությամբ V10 շարժիչով, որը զարգացնում է 570 ձիաուժ հզորություն: Սակայն նորեկը հսկայական առավելություն ունի իր նախորդի նկատամբ. այն նախատեսված է նաև ճանապարհային երթևեկության համար:

 

Squadra Corse. Lamborghini ներկայացրել է բոլոր ժամանակների ամենաարագընթաց Gallardo-ն (լուսանկարներ)