Մայաները մասնատում էին իրենց թշնամիներին. հետազոտություն
Մայաների քաղաքակրթության ներկայացուցիչները մասնատում էին իրենց թշնամիներին. պարզել են Բոննի համալսարանի գիտնականները։
Ինչպես փոխանցում է gazeta.ru-ն, նման եզրահանգման նրանք եկել են՝ ուսումնասիրելով 24 մարդու մնացորդները, որոնք հայտնաբերվել էին մեքսիկական քարանձավներից մեկում։
Գիտնականները, ուսումնասիրելով կմախքները, պարզել են, որ կենդանության օրոք կտրվել են նրանց ձեռքերը, ոտքերն ու գլուխը։
Գիտնականները կարծում են, որ սպանվածները ռազմագերիներ են եղել, սակայն ինչ-որ պատճառով նրանք սպանվել են և ոչ զոհաբերվել։










