«Merkelphone». Մերկելը բացառիկ սմարթֆոն է ստացել
Լուսանկարում այլ հեռախոս է
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դարձել է պաշտպանվածության բարձր մակարդակ ունեցող բացառիկ բջջային հեռախոսի տիրուհին, հայտնում է Euromag-ը։
«Մերկելֆոնը» ստեղծված է Samsung Galaxy S3-ի հիման վրա. այն բարակ է, շատ նուրբ և արդեն համապատասխան փորձարկումներ է անցել Անվտանգության ու տեղեկատվական տեխնիկայի դաշնային վարչության կողմից։
Հեռախոսն ունի հատուկ պաշտպանված SIM քարտ, որն անհնար է դարձնում հատուկ ծառայությունների կողմից օգտատիրոջ գաղտնալսումը։










