Nokia-ն ծաղրել է գունավոր iPhone 5C-ն
Nokia ընկերությունը ծաղրել է նախօրեին ներկայացված նոր գունավոր iPhone 5C-ն: Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Apple-ի նոր սմարթֆոններն առաջարկվելու են հինգ տարբեր գույներով:
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Nokia-ի բրիտանական մասնաճյուղը Twitter-ի իր էջում հրապարակել է Lumia գունավոր սմարթֆոնների նկարը և գրել. «Շնորհակալություն, Apple: Նմանակումը քծնանքի ամենալավ ձևն է»:
Բացի այդ, Nokia-ն չի անտեսել նաև ոսկեգույն iPhone 5S-ը: «Իսկական գանգստերները չեն օգտագործում ոսկյա հեռախոսներ»,- գրված է թվիթում:
Սա Nokia-ի առաջին նման գործողությունը չէ: Ավելի վաղ Nokia-ն հումորային գովազդ էր պատրաստել՝ նվիրված Android օպերացիոն համակարգի նոր տարբերակին:










