Էքստրեմալ մարզաձևի սիրահարները կարող են փորձարկել նոր DTV Shredder ամենագնացը (լուսանկարներ, տեսանյութ)

00:35 • 12.09.13

Էքստրեմալ մարզաձևերի սիրահարները, համախմբելով սքեյթբորդի, ջրային դահուկների ու ամենագնացի գաղափարները, ստեղծել են DTV Shredder ինքնագնացը:

 

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, էքստրեմալ մարզաձևերի սիրահարները փորձարկման համար նոր մեքենա կունենան, որն իրենից ներկայացնում սքեյթբորդ հիշեցնող հարթակ՝ ամրացված երկու ամուր անվագոտիների վրա: Այն կարելի վարել թեքելով հարթակը ցանկացած ուղղությամբ, իսկ ղեկը թույլ կտա պահպանել անհրաժեշտ հավասարակշռությունը:

 

Այս ինքնագնացը ունի 13 ձիաուժ հզորություն և կարող է զարգացնել 48 կմ/ժամ արագություն, որը, ըստ ստեղծողների, արագության այն չափն է, որով վարելիս մարդն իրեն հարմարավետ է զգում կանգնած դիրքում:
 

 

 

Էքստրեմալ մարզաձևի սիրահարները կարող են փորձարկել նոր DTV Shredder ամենագնացը (լուսանկարներ, տեսանյութ)