Apple TV-ի թարմացված տարբերակը կներկայացվի հոկտեմբերին

17:59 • 12.09.13

Ամերիկյան Apple ընկերության մասնագետները ներկայում աշխատում են հաջորդ սերնդի Apple TV  հեռուստատեսային կցորդի մշակման վրա, հայտնում է Вести-ն։ Ըստ որոշ տվյալների՝ սարքը կներկայացվի հոկտեմբերին՝ նոր պլանշետների հետ։ Ընկերությունն անցյալ տարի ևս այդպես է վարվել՝ ներկայացնելով iPad 3-ը Apple TV-ի հետ։

 

Նորույթի տեխնիկական բնութագրի վերաբերյալ դեռևս որևէ բան հայտնի չէ։

 

Apple TV-ն հեռուստատեսային կցորդ է, որը հնարավորություն է տալիս սմարթֆոնից, համակարգչից կամ էլ պլանշետից հեռուստացույցի մեծ էկրան «բերել» տեսանյութ կամ երաժշտություն։
 

Apple TV-ի թարմացված տարբերակը կներկայացվի հոկտեմբերին