BMW Security Plus. Ավտոարտադրողն առաջարկում է զրահապատ X5 որոշ երկրների գնորդների համար
Զրահապատ BMW X5 Security Plus-ը պետք է վայելի Հարավային Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Ռուսաստանի գնորդների հատուկ սերը, որովհետև պաշտպանության VR6 դասը երաշխավորում է ուղևորի անվտանգությունը ոչ միայն AK-47-ից արձակված կրակոցների, այլ նաև ձեռքի նռնակի պայթյունների դեպքում, հաղորդում է Вести.ru-ն:

Արտաքինից «զրահապատ» BMW X5-ից դժվար է տարբեր հասարակ մեքենայից, սակայն արտադրողը դա հիմնական ձեռքբերումներից մեկն է համարում: Հավելյալ ուժային և պաշտպանական բաղադրիչները մեքենայի մեջ են ներդրվում դեռևս արտադրության ժամանակ, ինչի արդյունքում մեքենան ավելորդ քաշ չի ստանում:
Մեքենան զինված կլինի կրկնակի տուրբոմղիչներով 450 ձիաուժ հզորությամբ շարժիչով: Հեղինակները նշում են, որ զրահապատ X5-ի դինամիկան էապես չպետք է տարբերվի սովորական ամենագնացինից:

Բացի X5 Security Plus-ին, բավարացիները ներկայացրել են ավելի թեթև զրապատված X5 Security-ն, որը ունի պաշտպանության VR4 դաս. ուղևորներն իրենց անվտանգ կզգան թեթև հրազենով կատարված հարձակումների ժամանակ: Մեքենաները կարտադրվեն Սպարտանբուրգում գտնվող BMW-ի գործարանում:










