Apple ընկերությանը թույլ են տվել iPhone վաճառել Չինաստանում

09:43 • 12.09.13

Չինաստանն Apple ընկերությանն է հանձնել վերջին լիցենզիան, որն անհրաժեշտ է չինական խոշորագույն China Mobile բջջային օպերատորի հետ համատեղ iPhone սմարթֆոնների վաճառքն իրականացնելու համար, հայտնում է ДНИ.ru-ն։

 

Բացի այդ, Apple-ը թույլտվություն է ստացել ևս երկու չինական խոշոր օպերատորի՝ China Unicom Ltd.-ի և China Telecom Corp-ի հետ աշխատելու համար։ Այդպիսով՝ Չինաստանի երեք հիմնական օպերատորներն առաջին անգամ համատեղ կաշխատեն Apple-ի հետ սմարթֆոնների վաճառքի ոլորտում։

 

Նախկինում չինական օպերատորների խիստ չափանիշները թույլ չէին տալիս Apple-ին ստանալ հսկայական շուկայի հասանելիությունը։ Օպերատորների հետ Apple-ը բանակցություններ է վարում 2011-ից, երբ, ԶԼՄ-ների տվյալներով, Սթիվ Ջոբսը ժամանել էր Չինաստան հենց այդ նպատակով։

 

Apple-ի ներկայացուցիչների խոսքով՝ սմարթֆոնները Չինաստանում վաճառքի կհանվեն սեպտեմբերի 20-ից։
 

Apple ընկերությանը թույլ են տվել iPhone վաճառել Չինաստանում