Չինացիները սովորել են 3D տպիչով երիկամներ «տպել» (տեսանյութ)

14:19 • 12.09.13

Չինացի մասնագետներին հաջողվել է 3D տպիչի միջոցով մարդկային կյանքի համար անհրաժեշտ օրգան՝ լիարժեք գործող երիկամ «տպել», հայտնում է habrahabr.ru կայքը։

 

Ավելի վաղ գիտնական Էնթոնի Ատալան ցույց է տվել, թե ինչպես կարելի է երիկամ «տպել», սակայն այն ժամանակ օրգանը գործող չի եղել։

 

Հարկ է նշել, որ այս արհեստական երիկամը կատարյալ չէ, քանի որ կարող է գործել ընդամենը 4 ամիս։
Ստորև ներկայացված է երիկամի ստեղծման գործընթացն ու բացատրությունը.
 

 

Չինացիները սովորել են 3D տպիչով երիկամներ «տպել» (տեսանյութ)