Ճապոնացի գործարարը նոր iPhone-ի վաճառքից 1 շաբաթ առաջ հերթ է պահել

19:44 • 12.09.13

Հայտնի է, որ սեպտեմբերի 20-ից Apple-ի նոր iPhone-ները վաճառքի կհանվեն ԱՄՆ-ում ու ևս 20 երկրում: Եվ ահա այդ առիթով, ճապոնացի Տեցույա Տամուրան Տոկիոյում վաճառքի մեկնարկից 1 շաբաթ առաջ հերթ է պահել Գինձա թաղամասի Apple-ի խանութի մոտ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍ-ը:


44-ամյա ճապոնացին ամենևին էլ չի նեղվում, որ ստիպված է իր երազանքին սպասել 1 շաբաթ: Նա ոչ միայն համապատասխան՝ մոտ 10 օրվա սնունդ ու ջուր է վերցրել հետը, այլև համապատասխան կահույք: Այդ ամենով հանդերձ նա տեղ է զբաղեցրել խանութի մուտքի մոտ:


Տամուրան գործարար է, նա իր սպասման ու զարգացումների մասին պարբերաբար հայտնում է Twitter-ի իր միկրոբլոգում:


iPhone 5S-ն և iPhone - 5C-ն ներկայացվել էին սեպտեմբերի 10-ին:
 

Ճապոնացի գործարարը նոր iPhone-ի վաճառքից 1 շաբաթ առաջ հերթ է պահել