Mercedes-ը ներկայացրել է ինքնակառավարվող S 500 մեքենան
Հեղինակավոր Mercedes Benz ընկերությունը Ֆրանկֆուրտի միջազգային ավտոսրահում ներկայացրել է իր նոր մոդելը՝ S 500-ը, որը համալրված է ավտոնոմ ռեժիմով աշխատելու համակարգով։

Ինչպես հայտնում է Euromag-ը, համակարգի հիմքում ընկած է GPS-ի, բազմաթիվ ռադարների ու տեսախցիկների օգտագործումը, որոնք օգնում են մեքենային կողմնորոշվել ճանապարհին՝ ֆիքսելով մյուս մեքենաների դիրքն ու նկատելով լուսարձակների ազդակները։
«Ռադարների ազդակները ներկառուցված են թափարգելի (бампер) մեջ, իսկ տեսախցիկները՝ հայելիների։ Եվ մենք վստահ ենք, որ այս համակարգն ավելի քիչ սխալներ թույլ կտա, քան վարորդը»,- նշել է Mercedes Benz-ի ներկայացուցիչը։
Ամբողջովին կառավարվող մեքենան գերմանական ընկերությունը վաճառքի կհանի 2020թ.։










