Նիդեռլանդներում կարմրուկի պատճառը դարձել են կրոնական ֆունդամենտալիստները
Գիտնականները պարզել են, որ կարմրուկի համաճարակը, որը բռնկվել էր այս տարվա մայիսին Նիդեռլանդներում և շարունակվում է մինչև հիմա, տարածվում է բացառապես կրոնական ֆունդամենտալիստների շրջանում, ովքեր հրաժարվում են իրենց երեխաներին պատվաստելուց, գրում է lenta.ru-ն:
Գիտնականները ենթադրում են, որ համաճարակը մոտ ժամանկներս ավելի է տարածվելու:
2013 թվականի ամառվա ընթացքում Նիդեռլանդներում հայտնաբերվել է կարմրուկի 1.126 դեպք, որից 82-ի դեպքում հիվանդները հոսպիտալացվել են:
Բժիշկները նշում են, որ համաճարակի տարածմանը չի խանգարել այն փաստը, որ համեմատած համաշխարհային թվերի հետ, Նիդեռլանդներում կա կարմրուկի դեմ պատվաստման շատ բարձր մակարդակ՝ բնակչության 95 տոկոսը ենթակա չէ հիվանդությունը ձեռք բերելուն:










