Իսպանական ընկերությունը սովորական բազեի նմանվող մարտական անօդաչու սարք է ստեղծել
Իսպանիայում ռազմական տեխնիկայի մշակման մասնագետները շուտով կներկայացնեն անօդաչու թռչող սարքերի նոր մոդել, որը նման կլինի բազեի: Տեխնոլոգների կարծիքով դա կնպաստի անօդաչու սարքերի արդյունավետության բարձրացմանը, գրում է Russia Today-ը:
Հաղորդվում է, որ անօդաչու սարքերի արտադրող Expal ընկերությունը պատրաստ է համագործակցել ցանկացած երկրի բանակի հետ: Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ անօդաչու սարքը կարող է մինչև 100 մետր ցածր թռչել՝ միաժամանակ աննկատ մնալով: Իսկ սովորական սարքերին աննկատ մնալու համար պետք է 1 կմ տարածություն:










