Google Street View-ն թույլ կտա զբոսնել Motorola-ի գործարանում

12:45 • 12.09.13

Google Street View-ի միջոցով հնարավոր է զբոսնել Google-ին պատկանող՝ Տեխասում գտնվող Motorola ընկերության գործարանում և նայել, թե ինչպես են հավաքում Moto X սմարթֆոնը, գրում է vesti.ru-ն:

 

Տեխասի Ֆորթ-Ուորթ քաղաքում գտնվող գործարանը մեծ է, մաքուր և լուսավոր: Արտադրությունը միտումնավոր չի տեղափոխվել Չինաստան, ինչպես դա արել է Apple-ը: Ղեկավարության համաձայն՝ դա թույլ կտա հասնել արտադրության բարձր որակի և կառողջացնի ամերիկյան տնտեսությունը: Իրականում արտադրողը հիմնվում է հայրենասիրության վրա և ցանկանում է դրականորեն տարբերվել Apple-ից, նշում է աղբյուրը:

 

Արտադրության ինքնարժեքը երեք անգամ ավելի բարձր է, քան նույն արտադրությունը Չինաստանում: Ամերիկացի աշխատողները յուրաքանչյուր ժամի համար ստանում են ամենաքիչը 12 դոլար, մինչդեռ չինացիները՝ 4 դոլար:

Google Street View-ն թույլ կտա զբոսնել Motorola-ի գործարանում