Բրազիլիայի նախագահը խոշոր ինտերնետային ընկերություններին առաջարկել է տվյալների բազաները տեղափոխել տեղական սերվերներ
Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը առաջարկել է խոշոր ինտերնետային ընկերություններին պարտադրել, որպեսզի նրանք բրազիլացի օգտատերերի ողջ տվյալները պահեն սերվերներում, որոնք գտնվում են երկրի տարածքում: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին:
Ըստ Ռուսեֆի, տվյալների տեղափոխումը դեպի բրազիլական սերվերներ դրանք կդնի տեղական օրենսդրության վերահսկողության տակ և կօգնի Google-ի և Facebook-ի օգտատերերին խուսափել լրտեսությունից:
Սերվերների տեղափոխության պահանջով օրինագիծը գտնվում է մշակման փուլում և երկրի խորհրդարանին կներկայացվի հաջորդ շաբաթ:










