Twitter-ը պատրաստվում է արժեթղթերը շուկա հանել
Twitter սոցկայքը պատրաստվում է իր արժեթղթերը շուկա հանել, հայտնում է Daily Mail-ը։
Այսպիսով՝ 200 մլն օգտատեր ունեցող սոցկայքը կհետևի գլխավոր մրցակից Facebook-ի օրինակին ու արժեթղթերը վաճառքի կհանի։
Twitter-ի ղեկավարությունը հայտարարել է, որ արդեն համապատասխան դիմում է ներկայացրել ԱՄՆ-ի իշխանություններին։
Ըստ մասնագետների հաշվարկի՝ ընկերության համահիմնադիրներ Ջեք Դորսիի, Էվան Ուիլյամսի ու Բիզ Սթոնի ընդհանուր 3 մլրդ կարողությունը կարող է քառապատկվել։










