Անգլիացի ամուսինները Վիետնամում հայտնաբերել են աշխարհի ամենամեծ քարանձավը (լուսանկարներ, տեսանյութ)

22:05 • 13.09.13

Անգլիացի ամուսինները աշխարհի ամենամեծ քարանձավն են հայտնաբերել Վիետնամում իրենց արձակուրդի ընթացքում, գրում է Daily Mail-ը:

 

Ստորգետնյա քարանձավը լուսավորվում է երկու հսկա մուտքերից ներս թափանցող արևի լույսով, որի շնորհիվ քարայրում 50 մետր բարձրությամբ ծառեր են աճում:


Մինչ այժմ մարդկանց համար անհայտ է եղել Վիետնամի հսկա սարի հետևում թաքնված Son Doong քարանձավը, որի երկարությունը հասնում է շուրջ 9 կմ-ի: Քարանձավում կարելի է տեսնել փարթամ կանաչ անտառ, ջրվեժներ, հսկա պտկաքարեր (հոսքային գոյացություններ կրաքարային քարայրերում), շթաքարեր (հատակին կաթող կրաքարային նստվածք) և գետ: Ավելին անտառում բնակվում են տարբեր քարանձավային կենդանիներ՝ աղվեսներից մինչև կապիկներ:

 

 

 

 

Անգլիացի ամուսինները Վիետնամում հայտնաբերել են աշխարհի ամենամեծ քարանձավը (լուսանկարներ, տեսանյութ)