Գիտնականները շների զբոսանքը համակարգչով կառավարելու եղանակ են մշակել

19:53 • 14.09.13

ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Օբերն քաղաքի համալսարանի գիտնականները նոր լուծում են գտել շներին զբոսանքի տանել չհասցնող տերերի համար: Նրանք հատուկ համակարգ են մշակել, որը թույլ կտա հեռակառավարման վահանակի միջոցով կառավարել շան գործողությունները համակարգչի օգնությամբ, գրում է Russia Today-ը:


Գիտնականները շան համար ստեղծել են բավականին մեծ պայուսակ, որը կազմված է միկրոպրոցեսորից, անլար ռադիոյից, GPS ընդունիչից և ձայնային որոնման համակարգից: Խոշոր շները այս համակարգով կկարողանան զբոսնել առանց տերերի, որոնք էլ իրենց հերթին հեշտությամբ կկառավարեն իրենց ընտանի կենդանու ընթացքն ու հրահանգներ կտան նրանց:


GPS-ի միջոցով նախապես հնարավոր է որոշ երթուղիներ ծրագրել, որոնցով կշարժվի շունը, իսկ տերը կհետևի նրա քայլերին հեռակառավարման վահանակի միջոցով: Համակարգի փորձարկման ժամանակ կենդանիների 98 տոկոսը տեղաշարժվել է՝ լսելով տիրոջ ձայնը:


Ծրագրավորողները հույս են հայտնում, որ այս նորարարությունը կօգնի նաև շներին արագ կողմնորոշվել փրկարարական գործողությունների ժամանակ:
 

Գիտնականները շների զբոսանքը համակարգչով կառավարելու եղանակ են մշակել