Google ընկերության 9 արտասովոր գրասենյակները՝ իրենց առանձնահատկություններով (լուսանկարներ)

12:47 • 14.09.13

Ամերիկյան Google ընկերությունը հայտնի է իր գրասենյակների կրեատիվ ձևավորմամբ։ bigpicture.ru-ն ներկայացնում է ընկերության 9 արտասովոր գրասենյակները, որոնցից յուրաքանչյուրն իր յուրօրինակ առանձնահատկություններն ունի։

 

 

1. Google-ի շտաբ-բնակարանը Մաունթին Վյու քաղաքում կոչվում է «Googleplex»։ Այստեղ, ամենից զատ, կա նաև սեփական լողավազանը, որի մոտ մշտապես հերթապահում է փրկարարը։

google07 9 необычных офисов Google со своими уникальными особенностями


2. Դուբլինում ընկերության գրասենյակը՝ Google Dublin Campus. այստեղ կա «սենյակ-խոռոչ», որտեղ կարելի է քննարկել աշխատանքային հարցերը։

Googleoffice02 9 необычных офисов Google со своими уникальными особенностями

 

3. Նյույորքյան գրասենյակը թույլ է տալիս աշխատել քաղաքի համայնապատկերի ֆոնին, ինչպես նաև առաջարկում տոննաներով «Լեգո»՝ ընդմիջումների ժամանակ ուղեղը «թեթևացնելու» համար։

 

google17 9 необычных офисов Google со своими уникальными особенностями


4. Թել Ավիվում ընկերության գրասենյակի տարածքի մոտ 50 տոկոսը զբաղեցնում է էկոլոգիապես զարդարված ինտերիերը։

 

Googleoffice04 9 необычных офисов Google со своими уникальными особенностями


5. Ընկերության գրասենյակը՝ Սանտա Մոնիկայում (Կալիֆոռնիա). այն իր աշխատակիցներին դիմավորում է սերֆինգի համար նախատեսված գունավոր տախտակներով։

google01 9 необычных офисов Google со своими уникальными особенностями

6. Լոնդոնյան գրասենյակում աշխատակիցների մեջ սերմանում են սերը դեպի այգեգործությունը։ Այստեղ կա պարտեզ, որտեղ կարելի է բույսեր աճեցնել։

Googleoffice06 9 необычных офисов Google со своими уникальными особенностями


7. Կանադայում գրասենյակը. այն այնպես է կահավորված, որ աշխատակիցները շատ շարժվեն։ Իսկ պատշգամբում կարելի է մինի-գոլֆ խաղալ։

Googleoffice07 9 необычных офисов Google со своими уникальными особенностями

8. Ցյուրիխում գրասենյակի ամենաքաղցած աշխատակիցները կարող են ճաշարանում հայտնվել՝ ահա այս սղարանի միջոցով։

Googleoffice08 9 необычных офисов Google со своими уникальными особенностями

 

9. Ընկերության գրասենյակը Մոսկվայում. նպատակն էր այն ստեղծել ռուսական ոգուն համապատասխան։ Արդյունքում հիմք են ընդունվել ռուսական հեքիաթներն ու մուլտֆիլմերը։

Googleoffice09 9 необычных офисов Google со своими уникальными особенностями

 


 

Google ընկերության 9 արտասովոր գրասենյակները՝ իրենց առանձնահատկություններով (լուսանկարներ)