1959-ի սեպտեմբերի 14-ին Լուսնի վրա վայրէջք է կատարել մարդու կողմից ուղարկված առաջին հրթիռը

23:58 • 14.09.13

1959-ի սեպտեմբերի 14-ին՝ մոտավորապես 21:30-ին Բրիտանիայի աստղադիտարանի տնօրեն Բերնարդ Լովելը հայտարարեց, որ խորհրդային հրթիռը վայրէջք է կատարել Լուսնի վրա, հայտնում է ABC.es-ը:


Luna 2-ը մարդու կողմից Լուսին ուղարկված առաջին հրթիռն էր, որը թույլ տվեց մարդկությանը մուտք գործել Լուսնային տարածություն՝ սկիզբ դնելով մարդկության հաջողությունների ոսկե դարաշրջանին:


390 կգ կշռող Luna 2 հրթիռը թռիչքն ավարտելուց ժամեր անց վթարի է ենթարկվում՝ հայտնվելով «Հանգստության ծով» անունով հայտնի տարածությունում: Հրթիռի ուղևորությունը տևել է 36 ժամ: Այն ընթացել է 115 000 կմ/ժամ արագությամբ:
 

1959-ի սեպտեմբերի 14-ին Լուսնի վրա վայրէջք է կատարել մարդու կողմից ուղարկված առաջին հրթիռը