Voyager-1-ը թույլ կտա գիտնականներին ուսումնասիրել տիեզերքի անսահման տարածությունը (լուսանկարներ)
Մարդկության պատմության մեջ առաջին անգամ գիտնականներին հաջողվել է Արեգակնային համակարգից այն կողմ ուղարկել Voyager-1 տիեզերական զոնդը, որը Երկրի մասին տեղեկություններ կարող է հաղորդել հարևան գալակտիկաներին, հայտնում է Вести.Ru-ն:
1977-ին արձակված տիեզերական սարքավորումը, որը վերջերս հատել է Արեգակնային համակարգի սահմանը, կրում է ոսկյա սկավառակ՝ կոդավորված ուղերձով, նշում է աղբյուրը:
Իրենց հաջողության մասին գիտնականները տեղեկացել են Voyager-1-ից արձակված ձայների շնորհիվ: Մի քանի անգամ ուսումնասիրելով ստացված ձայնային տվյալները՝ ԱՄՆ-ի Այովա քաղաքի համալսարանի գիտնականները հաստատել են, որ ապարատն անցել է Արեգակնային համակարգի սահմանը, քանի որ հենց հելիոսֆերայից այն կողմ է պլազման նման հնչողություն ունենում:













