Հնդկաստանը բարեհաջող փորձարկել է «Ագնի 5» միջմայրցամաքային հրթիռը

10:50 • 15.09.13

Հնդկաստանի իշխանությունները Բենգալյան ծոցի Ուլեր կղզում բարեհաջող իրականացրել են «Ագնի 5» նոր բալիստիկ միջմայրցամաքային հրթիռի փորձարկումը, հայտնում է ИТАР-ТАСС-ը։


«Ագնի» հնդկական բալիստիկ հրթիռների «ընտանիքը» ստեղծվել է երկրի պաշտպանության նախարարության կողմից՝ Կառավարվող հրթիռների ստեղծման համապարփակ ծրագրի շրջանակներում։


«Ագնի 5»-ը կշռում է 50 տոննա, երկարությունը՝ 17.5 մ, տրամագիծը՝ 2 մ։ Հրթիռը կփորձարկվի ևս մի քանի անգամ, ինչից հետո կսկսվի դրա սերիական արտադրությունը։

 

Հնդկաստանը բարեհաջող փորձարկել է «Ագնի 5» միջմայրցամաքային հրթիռը