Ճապոնիան այլևս չի արտադրի համակարգիչներ Windows XP-ով

13:49 • 15.09.13

Ճապոնական ընկերությունները հայտարարել են, որ դադարեցնում են Windows XP օպերացիոն համակարգի հիման վրա գործող համակարգիչների արտադրությունը, հայտնում է Forbes-ը։


Դրանց արտադրողը՝ ամերիկյան տեխնոլոգիական հսկա  Microsoft-ը, մտադիր է «պատմության գիրկն» ուղարկել 12-ամյա օպերացիոն համակարգը գալիք տարվա ապրիլին։


Ըստ  ընկերության տվյալների, ներկայում աշխարհի բոլոր համակարգիչների 30%-ը դեռևս օգտվում է Windows XP համակարգից։  


Արդյունքում այս օպերացիոն համակարգի օգտատերերը ստիպված կլինեն անցնել Windows-ի նոր տարբերակների օգտագործմանը։
 

 

 

Ճապոնիան այլևս չի արտադրի համակարգիչներ Windows XP-ով