ՆԱՍԱ-ն լատուկ կաճեցնի տիեզերքում

13:19 • 15.09.13

ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի մասնագետները որոշել են տիեզերքում կենսաբանական փորձ անցկացնել՝ Միջազգային տիեզերակայանում լատուկ (հազար) աճեցնելով, հայտնում է Russia Today-ը։


Բույսը կաճեցվի Vegetable Production System (VEGGIE) ծրագրի շրջանակներում և կունենա ոչ միայն գիտական, այլև կիրառական նշանակություն՝ հարստացնելով տիեզերագնացների սննդակարգը։


Այդ նպատակով գիտնականները կփորձեն ուղեծրի վրա աճեցնել լատուկի 6 ծիլ, որոնց համար արևի շողերին կփոխարինի լուսադիոդային լուսավորումը։


Օգտագործման համար լատուկը պատրաստ կլինի արդեն 1 ամսից։ Գիտնականները պարզել են, որ անկշռության պայմանները որևէ ազդեցություն չեն ունենան բույսի աճի վրա։ Դրանից հետո լատուկը բազմաթիվ թեստավորումներ կանցնի, որպեսզի հաստատվի, որ այն զերծ է տիեզերական բացիլներից։

 

ՆԱՍԱ-ն լատուկ կաճեցնի տիեզերքում