Իսպանացի գիտնականները ջրային որդի նոր տեսակ են հայտնաբերել (լուսանկար)

08:14 • 16.09.13

 

Բարսելոնայի համալսարանի և Իսպանիայի օվկիանոսագրության ինստիտուտի գիտնականները Անտարկտիդայի ջրերում անողնաշարավոր կենդանու նոր տեսակ են հայտնաբերել, որը սնվում է կետի ոսկորներով, հայտնում է ABC.es-ը:

Բարսելոնայի համալսարանի գիտնականների հաղորդմամբ՝ կենդանուն հայտնաբերել են ծովային կենդանիների ուսումնասիրությանն ուղղված ծրագրի շրջանակներում: Ջրային որդի նորահայտ տեսակն անվանել են Osedax deceptionensis:

Հայտնագործության մասին գրվել է Nature, Science և National Geographic ամսագրերում տպագրված հոդվածում, որում ասվում է, որ ջրային անողնաշարավոր որդը սնվում է կետի քայքայված ոսկորներով:

 

 

 

Իսպանացի գիտնականները ջրային որդի նոր տեսակ են հայտնաբերել (լուսանկար)