Մարսի առաջին բնակիչների համար նախատեսված կացարանները (լուսանկարներ)

01:38 • 16.09.13

ՆԱՍԱ-ն հրապարակել է լուսանկարներ Մարսի վրա գտնվող քարանձավներից, որտեղ ռոբոտ-սարքերի միջոցով կացարաններ են կառուցվել առաջին բնակիչների համար, որոնք Կարմիր մոլորակ կուղևորվեն Mars One ծրագրի շրջանակներում, հայտնում է Russia Today-ը:


 Լուսանկարները գերմանացի ճարտարապետները ստացել են ՆԱՍԱ-ի Mars Reconnaissance Orbiter սարքի միջոցով: Առաջին գաղութաբնակների հմար նախատեսված կացարանները իրենցից ներկայացնում են բազալտե քարանձավներ:


Ճարտարապետները նշում են, որ Կարմիր մոլորակի վրա կա բավականին շատ բազալտ, որը գտնվում է սյուների ձևով: Այդ սյուները կարող են որպես պատ ծառայել կացարանների համար, որոնք կպաշտպանեն մարդկանց ցրտից և ճառագայթումից: 
 

 

Մարսի առաջին բնակիչների համար նախատեսված կացարանները (լուսանկարներ)