Մուսոլինիի Alfa Romeo-ն վաճառվել է 9.5 մլն դոլարով (լուսանկարներ)
Ֆաշիստական Իտալիայի առաջնորդ Բենիտո Մուսոլինիի համար ստեղծված Alfa Romeo 8C-35 մեքենան, որն արտաքուստ նման է արձակված փամփուշտի, աճուրդում վաճառվել է 9.5 մլն դոլարով՝ դառնալով Եվրոպայի 2-րդ ամենաթանկ մեքենան, հայտնում է Daily Mail-ը։

1935թ. արտադրության Alfa Romeo-ն, չնայած իր տարիքին, դեռևս կարողանում է զարգացնել 265 կմ/ժ արագություն։ Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո Մուսոլինիի մեքենան գրեթե չի օգտագործվել։

Այնուհետ այն գնել է հարուստ բրիտանացի արդյունաբերող Դենիս Փուրը, ում մահից հետո մեքենան վերանորոգվել է ու ստացել նախկին հզորությունը։














