Lamborghini Aventador-ի գերիրական մոդելը՝ ամբողջովին թղթից (լուսանկարներ, տեսանյութ)

14:49 • 16.09.13

Ամերիկացի դիզայներ Տարաս Լեսկոն անցած մի քանի ամիսների ընթացքում աշխատել է իրական չափերի Lamborghini Aventador կուլտային մեքենայի կրկնօրինակի ստեղծման ուղղությամբ՝ օգտագործելով միայն սովորական թուղթ ու ստվարաթուղթ։

 

Ինչպես նշում է Oddity Central-ը, օգտագործելով իր դիզայներական հմտությունները, ինչպես նաև Adobe Photoshop, Illustrator և AfterEffects համակարգչային ծրագրերը, նա ստեղծել է թղթե մեքենա, որը կշռում է ընդամենը 11.3 կգ։

 

Համոզվելու համար, թե որքան աշխատատար է եղել Lamborghini-ի ստեղծման գործընթացը, առաջարկում ենք դիտել ստորև ներկայացված տեսանյութը.

 


 

Lamborghini Aventador-ի գերիրական մոդելը՝ ամբողջովին թղթից (լուսանկարներ, տեսանյութ)