Bombardier CS100-ը առաջին փորձնական թռիչքն է կատարել
Կանադական Bombardier ավիաընկերության նոր CS100 ինքնաթիռը երեկ իրականացրել է առաջին փորձնական թռիչքը. տեղեկացնում է Lenta.ru-ն՝ Reuters-ի հղումով։
Քվեբեկում մոտ երկուսուկես ժամ տևած փորձարկումն անցել է հաջող։ «Սա շատ, շատ հաճելի ինքնաթիռ է»,- հայտարարել է օդաչու Չալ Էլիսը՝ դուրս գալով օդաչուական խցիկից։
AirBaltic ավիաընկերության ներկայացուցիչը, որն արդեն CS300-ի 10 ինքնաթիռ է պատվիրել, ասել է, որ թռիչքի ժամանակ ինքնաթիռի շարժիչներն ավելի քիչ են աղմկել, քան այս դասի այլ ինքնաթիռների դեպքում։
Bombardier-ում նշել են, որ ընկերության նոր ինքնաթիռների շահագործումը 15%-ով էժան է լինելու, ինչպես նաև օգտագործելու է 20%-ով քիչ վառելիք, քան մրցակից ինքնաթիռները։ Բացի այդ, ընկերությունը հայտարարել է, որ սա աշխարհի ամենալուռ ինքնաթիռն է։










