Grand Theft Auto V ռեկորդային բյուջեով նոր խաղը վաճառքի է հանվել (տեսանյութ)

10:05 • 17.09.13

Հանրահայտ Grand Theft Auto (GTA) տեսախաղի նոր տարբերակը՝ GTA V-ն, որն ունի ռեկորդային բյուջե՝ 266 մլն դոլար, այսօրվանից հանվել է վաճառքի, հայտնում է Ведомости-ն։

 

Դրա ստեղծողները՝ Rockstar North ստուդիայի աշխատակիցները, ակնկալում են վաճառել խաղի 25 մլն օրինակ՝ աշխատելով 1 մլրդ ֆունտ։

 

Խաղի ներկայացումից 10 օր առաջ միայն ԱՄՆ-ում GTA V-ի նախնական պատվերների թիվը հասել է 2.8 մլն-ի։ Ոլորտի վերլուծաբանները կանխատեսում են, որ առաջին 2 շաբաթվա ընթացքում կվաճառվի խաղի 14 մլն օրինակ։

 

GTA V-ի բյուջեն ռեկորդային է տեսախաղերի ոլորտի համար, որը գերազանցել է անգամ հանրահայտ «Ավատար» ֆիլմը (237 մլն դոլար)։

 

Grand Theft Auto V ռեկորդային բյուջեով նոր խաղը վաճառքի է հանվել (տեսանյութ)