Ֆրանսիայում առաջին անգամ Պյեռ Ռիշարի մասնակցությամբ «Խաղալիք» ֆիլմը թողարկվել է տեսասկավառակներով
Ֆրանսիայում հայտնի «Խաղալիք» ֆիլմն առաջին անգամ թողարկվել է տեսասկավառակներով, գրում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով Le Figaro-ին։
Ինչպես պարբերականին պատմել է ֆիլմի գլխավոր հերոս, հայտնի դերասան Պյեռ Ռիշարը, Ֆրանսիս Վեբերի ֆիլմն իր ամենասիրելի աշխատանքներից է։
«Վեբերը նախկինում խիստ քննադատում էր այն ֆիլմերը, որոնք նկարահանվել են իր սցենարով։ Այդ ժամանակ ես նրան ասացի՝ մշտապես բողոքելու փոխարեն՝ ինքդ նկարահանիր ֆիլմ։ Նա էլ արեց»,- պատմել է դերասանը։
Ռիշարը ֆիլմում կատարում է լրագրող Ֆրանսուա Պերենի դերը, ում որպես խաղալիք վաճառում են մամուլի մագնատ Պյեռ Ռամբալ Կոշեի ընտանիքին՝ նրա որդուն զվարճացնելու համար։










